«Վերնիսաժում» օտարերկրացու դրամապանակը գողացողը հայտնաբերվել է

Հուլիսի 30-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի «Վերնիսաժ» տոնավաճառում Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Անժելինա Ս.-ի պայուսակից դրամապանակը՝ գումարով և անձնագրով գողանալու մասին:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ն, որը օգոստոսի 1-ին, ժ. 11-ին Աբովյան փողոցի թիվ 43 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել