Նորություններ

Ջրային ոլորտի սակագները որոշելիս պետք է կազմակերպվեն հանրային քննարկումներ

Ուժի մեջ  է մտել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոր որոշումը, որը վերաբերու է ջրային ոլորտում սակագների սահմանման և վերանայման կարգին:

Որոշմամբ հստակեցվում է, որ սակագները որոշելիս հարկավոր է հանրային քննարկումներ իրականացնել «սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և շահագրգիռ այլ կողմերի»հետ, մասնավորապես ասվում է.

«2) մինչև սակագների սահմանման (վերանայման) մասին որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստին ներկայացնելու օրը`

ա. սակագների վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները` Հայտով ներկայացված հաշվարկների հետ համեմատականով, տեղադրվում են Հանձնաժողովի ինտերնետային կայքում` հնարավորություն ընձեռելով սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին ծանոթանալու, ներկայացնելու իրենց առաջարկությունները և ստանալու պարզաբանումներ,

բ. սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և Ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ Հանձնաժողովում կազմակերպվում է քննարկում:».

2) 22-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) եթե վերանայվում են սպառողների համար սահմանված սակագները, ապա մինչև վերանայման մասին որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստին ներկայացնելու օրը`

ա. սակագների վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները տեղադրում է Հանձնաժողովի ինտերնետային կայքում` հնարավորություն ընձեռելով սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին ծանոթանալու, ներկայացնելու իրենց առաջարկությունները և ստանալու պարզաբանումներ.

բ. սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և Ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ Հանձնաժողովում կազմակերպում է քննարկում:»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել