Նորություններ

Ucom-ը տեղեկացնում է միջնորդավճարի սահմանաչափի մասին

Ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ-ների և հաճախորդների հարցմանը՝ հայտնում ենք, որ «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ն չի իրականացրել կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով ավտոկայանատեղի համար գանձվող գումարի դրույքաչափերի փոփոխություն, քանի որ «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ն իրավասու չէ կատարել նման փոփոխություններ: Ավելին, տվյալ փոփոխությունների վերաբերյալ «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ն որևէ առաջարկ, առավել ևս միջնորդավճարի սահմանաչափի բարձրացման վերաբերյալ, չի ներկայացրել:

Միաժամանակ ընդգծում ենք, որ «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ն, որպես էլեկտրոնային ծառայություններ մատուցող օպերատոր, զուտ տեխնիկական աջակցություն է տրամադրում ավտոկայանատեղի տուրքի վճարման գործընթացում:

Իրավաբան․net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել