Նորություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր ծրագիր ունի. կներդրվի 4 կատեգորիա

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 13.07.2017թ. հերթական նիստում հավանության է արժանացել անապահովության գնահատման մեթոդաբանությունն ու մոտեցումները արմատապես վերանայելու նախագիծը, որն ուղղված է ընտանիքի յուրաքանչյուր աշխատու­նակ անդամի զբաղվածության ապահովմանն ու պետական սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության բարձրացմանը:

Նախարարի խոսքով՝ դրվելու է 4 կատեգորիա՝ չաշխատող անձ, աշխատանք փնտրող և գործազուրկ անձ, առանձին խմբի գործազուրկ անձ, որն անաշխատունակ է, և աշխատող անձ, որի մեջ է մտնելու նաև երեխա խնամող մայրը:

Նոր փոփոխությամբ առաջարկվում է նաև միջանկյալ կարգավիճակ 18-19 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների համար, որոնք սովորաբար նպաստից զրկվում են, քանի որ երեխան արդեն չափահաս է դառնում: Տվյալ դեպքում միավորի շրջանակը կմեղմվի, որի ընթացքում երեխային հնարավորություն կտրվի աշխատելու կամ որևէ այլ կատեգորիայում հայտնվելու:

Նախարար Արտեմ Ասատրյանը նշել է նաև, որ կանոնակարգումներ են իրականացվելու կադաստրի բազայում, և ձևավորվելու է ընտանիքների անդամների գրանցվելու կամ գրանցումից դուրս գալու համար էլեկտրոնային միասնական հարթակ: Ներկայում խնդիրն այն է, որ շատ ընտանիքներում անդամները  գրանցված են լինում, սակայն նույն վայրում չեն բնակվում:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է, թե երբ են սկսվելու միասնական էլեկտրոնային հարթակի  ձևավորումը: «Արդեն սկսել ենք գործընթացները,   հիմա նաև IBM-ի հետ ենք  սկսել  աշխատանքները, և երկու ամսվա ընթացքում կունենանք էլեկտրոնային սոցիալական ծառայության գնահատականը, դրա նպատակները, ամբողջական պատկերը»,-ի պատասխան ասել է Արտեմ Ասատրյանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել