ԿԳՆ-ն ստուգումներ կսկսի կեղծ վկայականներ տված հաստատություններում

Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում ռուսերենով ավարտական վկայականներ տրամադրելը․ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանը ունի՝ քաղաքացիներին ֆինանսական ծանրաբեռնվածությունից ազատելու հետ։ Նախարար Մկրտչյանն այսօր կառավարության նիստից հետո զրուցելով լրագրողների հետ՝ հիշեցրել է արտագաղթի մասին՝ նշելով, որ դպրոցն ավարտող երեխաների մի զգալի հատված մեկնում է Ռուսաստան․ «Եթե անգլերենի պահանջ լինի, ապա մեզ կդիմեն, որ վկայականներն անգլերենով տանք, բայց Ռուսաստան են շատ գնում: Սա պահանջարկ է, որ բնակչությանը նոր ֆինանսական ծանրության տակ չդնենք», – նշել է գերատեսչության ղեկավարը:

Պարոն Մկրտչյանի խոսքերով՝ ներկայումս գործադիրում դիտարկում են դպրոցների կառավարման համակարգի արմատական փոփոխության հարցը, աշխատանքների առաջին փուլն արդեն ավարտվել է, կատարվել են հետազոտություներ։

Նախարարը անդրադարձավ նաև կեղծ վկայականներին, վստահեցրեց՝ ստուգումները կսկսվեն սեպտեմբեր ամսից․ «Կմտնենք բոլոր այդ հաստատությունները համալիր ստուգման համար, որպեսզի տեսնենք՝ ինչ պայմաններում է հնարավոր դարձել կեղծ վկայական հանձնել: Լավ աշխատող հաստատությունը չի կարող ինքնուրույն որոշել և վկայական տալ, դա նշանակում է, որ վերահսկման ողջ շղթան չի գործում», – եզրափակեց գերատեսչության ղեկավարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել