Ի՞նչ կենսագրություն ունի Աշոտ Մարգարյանը

Հուլիսի 4-ին հայտնի դարձավ, որ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը հրաժարական է տալիս պաշտոնից: Հիշեցնենք, որ նա այս պաշտոնում նշանակվել է այս տարվա փետրվարի 6-ին: Մինչ այդ նա վարչապետի օգնականն էր: Այս պաշտոնում նշանակվել էր նախորդ տարվա հոկտեմբերի 18-ին:

 Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրական տվյալները.

Աշոտ Մարգարյանը ծնվել է Երևանում՝ 1989թ-ի հոկտեմբերի 14-ին:

Կրթություն
2006-2012թթ. Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի բակալավրիատ:
2011թ. հոկտեմբեր-դեկտեմբեր բիզնես անգլերենի և մասնագիտական թարգմանության դասընթացներ, , «LSI» ուսումնական կենտրոն, Լոնդոն:
2012-2013թթ. Լոնդոնի Համալսարանական Քոլեջի սլավոնական և արևելաեվրոպական ուսումնասիրությունների դպրոց` քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացման մագիստրատուրա:
2015թ- Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց` Թաֆթս համալսարան (ԱՄՆ) հանրային քաղաքականություն և կառավարում, վեցամսյա կուրս:

2016թ.-ից՝ ՀՀ դիվանագիտական դպրոց

Աշխատանքային գործունեություն
2009-2010թթ.- «Հատիս» ԲԲԸ, Շրի Լանկայի «Կրիպ» թեյի պաշտոնական ներկայացուցիչ, արտաքին կապերի բաժին, փորձաշրջան:
2010թ. փետրվար-ապրիլ «Երկիր Մեդիա »ընկերություն, Քաղաքական լրատվության բաժին, փորձաշրջան:
2011թ.- փետրվար-հոկտեմբեր «Կարմիր խաչի» հայկական ասոցիացիա, լրատվության բաժին, փորձաշրջան, ք. Երեւան:
2013թ.- հունիս-հոկտեմբեր, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատուն, հյուպատոսի օգնական, փորձաշրջան:
2013թ հունիս-սեպտեմբեր, Մեծ Բրիտանիայում Պաղեստինի ներկայացուցչություն, հետազոտական փորձաշրջան:
2013թ հունիսից առ այսօր «Սթրաթեջիք Աուտլուք», վերլուծաբան:
2013թ սեպտեմբերից, «Էքսկլյուզիվ անալիզիս» վերլուծական կենտրոն, պայմանագրային սկզբունքով վերլուծաբան, Լոնդոն:
2014թ. հունվարից Եվրասիական հետազոտությունների եւ վերլուծության ինստիտուտի համանախագահ, Երեւանյան գրասենյակի 
տնօրեն:
2014թ. հունվարի 20-ին ԼՂՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է վարչապետի օգնական:

2016թ. հոկտեմբեր 18-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է վարչապետի օգնական:

2017թ. փետրվար 6-ի նախագահի հրամանագրով նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

Այլ տվյալներ
2007-2009թթ.-ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում` ավագ սերժանտ:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել