Նորություններ

Բազկաթոռ քաղաքապետարանի «ղեկավարներից» մեկի համար՝ 300 հազար դրամով

Երևանի քաղաքապետարանը մայիսի 18-ին կնքված պայմանագրով թանկարժեք բազկաթոռ է ձեռք բերել։ Քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Գրիգոր Այվազյան» Ա/Ձ-ի հետ և ձեռք բերել այդ գույքը։

Գնման առարկայի նկարագրի համաձայն՝ մարմինը գնել է «ղեկավարի մեծ բազկաթոռ․ աթոռ շարժական, կաղնու փայտից, մեծ թիկնակով, պտտվող և անիվների վրա, ձեռքի հենակներով, պաստառապատված բնական կաշվով, նստատեղը և հենակը փափուկ, նստոցը տարբեր դիրքերում ֆիքսվելու հնարավորությամբ, բարձր որակով»։

Այս գույքը 2 տարվա երաշխիքային ժամկետ ունի։ Դիտարկելով պայմանագրից քաղաքային իշխանության ղեկավարներից մեկն արդեն իր գործունեութունը սկսել է թանկարժեք բազկաթոռի վրա։

Գ․Թ․

Իրավաբան․net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել