Վթարված ավտոբուսը կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք չի ունեցել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 25-ին վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է «Ալբերտ տուր» ընկերությանը: Ընկերությունը մասնակցել է Երևան–Բրյանսկ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար հայտարարված մրցույթին: Սակայն վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում։ Այն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել։

Դրանից բացի, գործունեության ընթացքում ընկերությունը թույլ է տվել մի շարք խախտումներ, որոնց համար ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության կողմից 2017թ. մայիսի 23-ին տուգանվել է 450 հազար դրամով, իսկ հունիսի 13-ին՝ 900 հազար դրամով։
Հիշեցնենք՝ հունիսի 25-ին, ժամը 11:08-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացվել Հայաստանի ԱԻՆ այն մասին, որ Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող Scania մակնիշի 97 DT 777am պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Արա Հովհաննիսյան) բախվել է Nissan Tiida մակնիշի IL100KA պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի):
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել