Նորություններ

Նախարարը հաստատել է դպրոցների նոր ուսումնական պլանները

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի նոր հրամանով հաստատվել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ԿԳՆ-ից:

Պլանի համաձայն՝ ուսումնական պարապմունքները Հաստատությունում սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։

Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորոներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, ձմեռային՝ 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 7-ը ներառյալ, գարնանային՝ 2018թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2017թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ, գարնանայինը՝ 2018թ. մարտի 19-ից ապրիլի 1-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ և գարնանայինը՝ 2018թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ուսումնական պլանում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել