Առաջարկվում է կատարել հաստիքային միավորների տեղափոխություն ֆինանսների նախարարությունում

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել ֆինանսների նախարարության նոր նախագիծը։ Գերատեսչությունն առաջարկում է հաստիքային միավորների տեղափոխություն կատարել։

Նշվում է, որ նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին գործող որոշմամբ հատկացված է 445 հաստիքային միավոր, իսկ աշխատակազմի առանձնցված ստորաբաժանում հանդիսացող լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչությանը հատկացված է 19 հաստիքային միավոր:

Ներկայումս՝ օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահված գործառույթների առավել արդյունավետ իրականացման նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել հաստիքային միավորների տեղափոխություն:

Ուստի նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների լրացուցիչ 10 հաստիքային միավոր, ի հաշիվ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության հաստիքների: Նշված գործընթացի շրջանակում աշխատակիցների կրճատում և նախարարության հաստիքային միավորների ընդհանուր թվաքանակի ավելացում կամ պակասեցում չի լինի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել