Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել ֆինանսների նախարարության նոր նախագիծը։ Գերատեսչությունն առաջարկում է հաստիքային միավորների տեղափոխություն կատարել։
Նշվում է, որ նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին գործող որոշմամբ հատկացված է 445 հաստիքային միավոր, իսկ աշխատակազմի առանձնցված ստորաբաժանում հանդիսացող լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչությանը հատկացված է 19 հաստիքային միավոր:
Ներկայումս՝ օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահված գործառույթների առավել արդյունավետ իրականացման նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել հաստիքային միավորների տեղափոխություն:
Ուստի նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների լրացուցիչ 10 հաստիքային միավոր, ի հաշիվ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության հաստիքների: Նշված գործընթացի շրջանակում աշխատակիցների կրճատում և նախարարության հաստիքային միավորների ընդհանուր թվաքանակի ավելացում կամ պակասեցում չի լինի: