Ստեփանակերտից ևս մեկ վիրավոր զինծառայող է տեղափոխվել․ նրա վիճակը ծայրահեղ ծանր է

Հունիսի 17-ին գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ևս մեկ զինծառայող է Ստեփանակերտից ուղղաթիռով  տեղափոխվել Երևան․ նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը:

Վիրավորված զինվորը 1997 թ-ին ծնված ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանն է։

Նրա վիճակը ծայրահեղ ծանր ենք գնահատում, և կյանքիդ դեռևս վտանգ է սպառնում։ Նրա վիճակն ամեն պահին կարող է փոխվել։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել