Հրդեհ Երևանում. երկու մարտական հաշվարկ է դեպքի վայր մեկնել

ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 4-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոց թիվ 111 հասցեի մոտակայքում գտնվող հողամասում այրվում են ներկով լի տակառներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ,  արտակարգ իրավիճակների արձագանքման և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Հաղթանակ թաղամասում գտնվող 52/4 հողակտորում այրվում է 3 հատ 15 լիտր տարողությամբ պլաստմասսայե դատարկ տարա, 5 ծառ՝ ամբողջությամբ, 10-ը՝ մասնակի և 3-ը  ջերմահարվել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել