Նորություններ

ՊԵԿ-ում 483 հաստիք կկրճատվի

Կառավարությունը երեկվա նիստի ժամանակ հավանության է արժանացրել ՊԵԿ-ի կողմից առաջարկվող որոշման նախագծին, որի համաձայն կառուցվածքային փոփոխություններ կկատարվեն ՊԵԿ-ում և դրա արդյունքում 483 հաստիք կկրճատվի:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կոմիտեն ներկայումս նախատեսվում է կատարել կառուցվածքային փոփոխություններ, որոնք նպատակաուղղված են հարկային վարչարարության կատարելագործմանը, Կոմիտեի համակարգի ռեսուրսների առավելարդյունավետօգտագործմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, Կոմիտեի գործառույթների առավել լիարժեք և նպատակային իրականացմանը: Հաշվի առնելով վերոգրյալը` մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 224-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով փոփոխություններ են նախատեսվում կատարել Կոմիտեի կանոնադրության մեջ և աշխատակազմի կառուցվածքում: Մասնավորապես` նախատեսվում է լուծարել հարկային (տարածքային) տեսչությունները` վերջիններիս փոխարեն ստեղծելով թվով 3 վարչություններ, և դրանք ներառել Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում` որպես վերադաս հարկային մարմնի ստորաբաժանումներ: Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նախատեսվում է նաև կրճատել մաքսատների թվաքանակը և դրանք` որպես վերադաս մաքսային մարմնի վարչություններ, նախատեսել Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերոնշյալ գործընթացի արդյունքում նախատեսվում է շուրջ 483 հաստիքների կրճատում:

Հարկ ենք համարում նշել նաև, որ Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից նախատեսվում է լուծարել Ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների հաշվառման բաժինը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս գործառույթներն իրականացվելու են ստեղծվելիք Հարկ վճարողների սպասարկման վարչության, Փոքր հարկ վճարողների, ինչպես նաև Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչություն-վարչությունների կողմից:

Միաժամանակ նախատեսվում է Կոմիտեի աշխատակազմում ստեղծել Ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժին: Նշված բաժնի ստեղծումը պայմանավորված է «Հասարակականկազմակերպություններիմասին»և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներով նախատեսված համապատասխան կարգավորումներով, որոնց համաձայննշված օրենքների պահանջների կատարման նկատմամբվերահսկողությունըվերապահվելէԿոմիտեին:

Քանի որ վերոնշյալ օրենքներով արդեն իսկ սահմանված են հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների գործունեության նկատմամբ Կոմիտեի կողմից իրականացվելիք վերահսկողության շրջանակները, իսկ Կոմիտեի կանոնադրությամբ սահմանված է, որ վերջինս իրականացնում է  ՀՀ օրենսդրությամբ նախատեսված լիազորություններ` Նախագծով Կոմիտեի կանոնադրությունը այդ մասով լրամշակելու անհրաժեշտության չի առաջացել: Օրենքներով նախատեսված Կոմիտեի վերահսկողական լիազորությունները  նախատեսվում է  սահմանել նոր ստեղծվող Ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի` Կոմիտեի նախագահի հրամանով հաստատվելիք գործառույթների շրջանակում, որից հետո անհրաժեշտության դեպքում կնախաձեռնվի Կոմիտեի կանոնադրության մեջ համապատասխան լրացումներ կատարելու գործընթացը:

Ներկայումս Կոմիտեի աշխատակազմի գործերի կառավարման վարչությունում գործում է գնումների համակարգման բաժին:Նշված բաժնի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է այն առանձնացնել վերոնշյալ վարչությունից՝ այն նախատեսելով Կոմիտեի աշխատակազմում՝ որպես Գնումների համակարգման բաժին:

 Իրավաբան.net     

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել