Իրազեկում՝ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշում կատարելու վերաբերյալ

ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը իրազեկում է 16-18 տարեկան երեխաների անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշում կատարելու վերաբերյալ:

28.01.2017թ. ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված նոր կարգ, համաձայն որի 16-18 տարեկան երեխաների հին նմուշի անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար անձամբ կարող է դիմել քաղաքացին, իսկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությունը չի պահանջվում:
Անփոփոխ է մնացել այն պահանջը, համաձայն որի զինապարտ քաղաքացիների դեպքում անհրաժեշտ է ներկայացնել զինվորական կցագրման վկայական կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ՝ տրված զինկոմիսարիատի կողմից:
__________________________________________________
ՀԻՇԵՑՈՒՄ
Մինչ փոփոխությունները օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար 16-18 տարեկանի դեպքում թեև քաղաքացին անձամբ կարող էր դիմել, սակայն անհրաժեշտ էր ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությունը:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել