Կարեն Կարապետյանը մտահոգված է վարկերի տրամադրման գործընթացով

Բազմաթիվ դիմումներ են եղել կառավարություն, որ բանկերը կամ վարկային կազմակերպությունները համապատասխան վարկային պարտականությունների մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառում են տույժեր կամ տուգանքներ։

«Նման մեխանիզմը չնայած իր հնարավոր առավելություններին, բեռ է դառնում քաղաքացիների ու նույնիսկ տնտեսվարող սուբյեկտների համար»,- այսօր հայտարարեց գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանը։

Նա կարծում է, որ հարկավոր է ստեղծել մեխանիզմներ, որոնք կխրախուսվեն բարեխիղճ վարկատուներին։

Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից, թե գործադիրն այս հարցում անելիք ունի՞, պատասխան եղավ, որ դա միջազգային պրակտիկա է երկարաժամկետ վարկերի պարագայում․ «Նախորդ տարի գործող օրենսդրության մեջ փոփոխություններ ենք արել, նոր օրենք ենք տարել ԱԺ, երկու ընթերցում անցել է, բայց վերջին նիստերը չկայանալու պատճառով քվեարկություն չի եղել, որով սահմանափակվում է հնարավորությունները՝ տույլ ու տուգանքները դնելու, դա վերաբերում է հիփոթեկին, իսկ վարկերի մասով այդ հարցը ամբողջությամբ լուծված է»,- հայտնեց պարոն Ջավադյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել