Անտառահատուման խնդիրները խորքային են․ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր մինչև կառավարության նիստի օրակարգին անցնելը խոսեց անտառահատման խնդիրներից՝ հայտնելով, որ երեկ եղել է խորհրդակացություն ապօրինի անտառահատումների վերաբերյալ․ «Խնդիրն առավել խորքային է և չի սահմանափակվում մի քանի անտառահատումների դեպքերով, անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը և համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին, կարևորում եմ գիտական և տեխնիկական նորագույն միջոցների կիրառումը։ Այս պահին կառավարման ներկա մակարդակը գնահատում եմ անբավարար»,- այդ իսկ պատճառով վարչապետը հանձնարարեց Գյուղատնտեսության նախարարին երկու ամսում ախտորոշել անտառների պահպանության բնագավառում հիմնական խնդիրները, հստակեցնել անտառների կառավարման, վերականգման և պահպանության ոլորտում ներգրավված կազմակերպությունների ցանկն ու դերը, կառավարությանը ներկայացնել հստակ առաջարկություններ։

Նա նաև հանձնարարեց ուսումնասիրել մամուլում և սոցիալական ցանցում առկա տեղեկատվությունը և ներկայացնել հաշվետվությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել