Վճռաբեկ դատարանի որոշումը անգործունակ ճանաչված անձն իրավունքների վերաբերյալ

Թիվ ՎԴ/0477/05/15 վարչական  գործով 2016 թվականի սեպտեմբերի 28-ին կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն անդրադարձել է անգործունակ ճանաչված անձի կողմից իր նկատմամբ խնամակալնշանակելու վերաբերյալ որոշման դատական կարգով բողոքարկման իրավական հնարավորությանը, ինչպես նաև բացահայտել է անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու հարաբերություների  և անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու որոշման բնույթը:

Պալատը, մասնավորապես, գտել է, որ խնամակալության և հոգաբարձության մարմինը հանդիսանում է վարչական մարմին, իսկ անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին որոշումը՝ վարչական ակտ, հետևաբար այդպիսի որոշման վիճարկումը պետք է իրականացվի վարչական դատավարության կարգով: Անդրադառնալով անգործունակ ճանաչված անձի կողմից իր նկատմամբխնամակալ նշանակելու վերաբերյալ որոշման դատական կարգով բողոքարկման հնարավորությանը՝ պալատը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետում «շահագրգիռ անձ» եզրույթը պետք է մեկնաբանվի այնպես, որ անգործունակ ճանաչված անձը ևս հնարավորություն ունենա դատական կարգով բողոքարկելու իր նկատմամբ խնամակալ նշանակելու մասին որոշումը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով բողոքարկելու նշված գործերով կայացված դատական ակտերը։

ՀՀ դատական դեպարտամենտ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել