Ի՞նչ է քվեարկության կտրոնը և ի՞նչ պետք է անել դրա հետ

Քվեարկության կտրոնը տպվում է տեխնիկական սարքավորման միջոցով գրանցման գործընթացի վերջում և ընդգրկում է հետևյալ տեղեկությունները՝

• Ընտրությունների անվանումը, ամսաթիվը։

• Ընտրական տեղամասի համարը։

• Քվեարկության կտրոնի տպման ժամը։

• Ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը։

• Ընտրողի անունը, ազգանունը:

• Անձը հաստատող փաստաթղթի համարը։

• Ընտրողի լուսանկարը, եթե այն առկա է տվյալների շտեմարանում:

• Տեխնիկական սարքավորման համարը և քվեարկության կտրոնի հերթական համարը տվյալ տեխնիկական սարքավորումում:

Տեխնիկական սարքավորման միջոցով գրանցվելուց հետը ընտրողը կտրոնը ներկայացնում ընտրողների գրանցման համար պատասխանատու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին։ Ընտրողների ցուցակի համապատասխան տողում ընտրողի ստորագրելուց հետո հանձնաժողովի տվյալ անդամն իր անհատական կնիքն է դնում կտրոնի վրա։

Մի՛ դրեք կտրոնը ծրարի մեջ և մի՛ թողեք այն քվեախցիկում։ Քվեարկություն կատարելուց և քվեաթերթիկը ծրարում դնելուց հետո ընտրող պետք է մոտենա ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամին և հանձնի նրան քվեարկության կտրոնը։

Դուք չեք կարող գցել ձեր քվեաթերթիկը քվեատուփի մեջ, եթե չեք հանձնել ձեր քվեարկության կտրոնը։ Քվեարկության կտրոնը քվեարկության ընթացքում օգտագործվող այլ փաստաթղթերի հետ մեկտեղ ենթակա է հաշվառման և պահպանման տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել