Այսօրվանից մեկնարկում է գարնանային արձակուրդը

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում այսօրվանից՝ մարտի 20-ից կմեկնարկում է գարնանային արձակուրդը։ ԿԳՆ-ից հայտնում են, որ համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2017 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 20-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել