ՀԷՑ-ը՝ վճարումների մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդներին տեղեկացնում է, համաձայն սպառված էլ.էներգիայի արժեքի վճարման կարգի` փետրվար ամսվա ընթացքում Ձեր կողմից սպառված էլ.էներգիայի դիմաց վճարման ժամկետն ավարտվում է մարտի 16-ին:

Այն բաժանորդները, որոնք մինչև մարտի 16-ը, իրենց ծախսած էլ.էներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ ևս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, այսինքն` մարտի 20-ից կհոսանքազրկվեն:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել