Եթե նախկին բնակիչը հաշվառումից դուրս չի եկել

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ մնացկան Բիչախչյանը իրազեկում է տարածել այն մասին, թե ինչ պետք է անել, եթե ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ պարզվում է, որ նախկին բնակիչները բնակության նոր վայր տեղափոխվելու կապակցությամբ չեն դիմել նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու համար և մինչ այժմ մնացել են հաշվառման մեջ նախկին հասցեով:

Այս դեպքում բնակելի տարածության սեփականատերը իրավասու է դիմում ներկայացնելու նրանց հաշվառումից հանելու համար:

«Ընդ որում, եթե սեփականատերերը մի քանիսն են, մեկ սեփականատիրոջ դիմումը բավարար է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դրան ընթացք տալու համար:
Տեղեկացնում ենք նաև, որ դիմումը կարող է ներկայացվել նաև սեփականատիրոջ կողմից լիազորված անձի միջոցով:
Տվյալ դեպքում լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում. այն կարող է լինել հասարակ գրավոր ձևով:
Դիմումը պետք է ներկայացվի հաշվառման վայրի անձնագրային ծառայություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել