Հակառակորդի դիվերսիոն խմբի ոչնչացումը Մարտունու ուղղությամբ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հրապարակել է տեսագրություն, որում երևում է, թե ինչպես է ոչնչացվում հակառակորդի դիվերսիոն խումբը:

ա/ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման և հայկական ուժերի կողմից դրանց վնասազերծման գործողությունը

բ/ հակառակորդի կրած կորուստները (5 դիակ): Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաևը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու ևս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:

 Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել