Կարեն Կարապետյանն անդրադարձավ Սահմանադրական փոփոխություններին

Կառավարության այսօրվա նիստը կրկին մեկնարկեց հերթական հանձնարարականներով: Վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ առաջին հանձնարարականը վերաբերում է ոռոգման համակարգին, այնուհետև գործադիրի ղեկավարը խոսեց Սևանա լճից ջրի բաց թողնելու հանգամանքին՝ նշելով.

«Երկրորդ հանձնարարականը ջրաբացթողումների ընթացքում ջրակորուստների վերաբերյալ էր, յուրաքանչյուր տարի Սևանա լճից կատարվում է ջրբացթողումներ, որտեղ առկա են բավականին ջրակորուստներ, այս պահին կոնկրետ արդյունք չենք արձանագրել»: Այնուհետև պարոն Կարապետյանը հանձնարարեց պատասխանատու գերատեսչություններին մինչև լճից ջրի բացթողումը սկսելը այդ համարգից ապօրինի ջրօգտագործումը բերել օրինական դաշտ, եթե ոչ ապա չիրականացնել գործընթացը:

Երրորդ հանձնարարականը վերաբերում էր Հայաստանում սահրամադրական փոփոխությունների և իրավական անվտանգությանը: Կարեն Կարապետյանը նպատակահարմար համարեց օրենսդրության համապատասխանեցումը Սահմանադրությանը, նա հստակ ժամկետներ սահմանեց Արդարադատության նախարարության համար, ինչպես նաև հավելեց. «Բազմաթիվ օրենքների նախագծեր ԱԺ-ում են երկար ժամակ, ոչ քննարկվում են, ոչ էլ կարծիք են տալիս՝ կարևոր է, թե կարևոր չէ, պետք  է նաև այս հարցին անդրադառնալ»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել