Ի գիտություն վարորդներին

ԵԽ փորձագետ Թամարա Շաքարյանը, ով նաև ՎԻՎ նոր օրենսգրքի նախագծի հեղինակներից է, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ շ

«Ի գիտություն վարորդների՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծում արդեն իսկ սահմանված չէ գործող օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված՝ համապատասխանաբար 25 և 50 տոկոսի չափով չվճարված տուգանքի չափի ավելացման իրավակարգավորումները: Ընդ որում, նշված նախագիծը ԱԺ ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2017 թ. մարտն է, որը նախատեսված է ՀՀ Նախագահի՝ «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2017թթ. ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրությամբ»:

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագիծը հասանելի է այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել