ՃՈ-ն հետևողականորեն տուգանում է ղեկին հեռախոսով խոսելու համար

Ֆեյսբուքյան «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» խմբում օգտատերերից Լուսինե Գալստյանը գրում է, որ ճանապարհային ոստիկանները վերջին շրջանում ակտիվերոնե սկսել են տուգանել ղեկին հեռախոսով խոսելու համար

«Ոմանց դա մանրուք է թվում, որի համար չի կարելի ակտավորել: Բայց եկեք անկեղծ լինենք և խոստովանենք , որ հաճախ ենք տեսել դանդաղ կամ ոչ համաչափ քշող վարորդների և պատճառը հեռախոսն է եղել, էլ չեմ ասում ճանապարհից շեղվելը արագության տակ : Ես 2 անգամ վթարվել եմ հեռախոսի պատճաոով և 20 տարվա վարորդ եմ: Նաև անկեղծ խոստովանեմ, որ այնքան անհրաժեշտ ու կարևոր զանգեր են լինում, որ անգամ կյանքի գնով պատրաստ ենք պատասխանելու»,- գրում է նա ու առաջարկում վարորդներին օգտվել այնպիսի սրաքերից, որոնց դեպքում հեռախոսով խոսելիս երկու ձեռքն էլ ազատ են լինում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել