Վթար Հալաբյան փողոցում. երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել

Հունվարի 19-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում՝ ծննդատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 320» մակնիշի 34ZQ868 պետհամարանիշի (վարորդ` Ն. Մ. 1991 թ. ծնված) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վար հասնելը՝ վարարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա ԲԿ», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել