Կարեն Կարապետյանը նոր որոշումներ ընդունեց

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշումներ է ընդունել, որոնց մասին տեղեկանում են էլեկտրոնային կառավարման համակարգից:

Ըստ այդմ՝ վարչապետը որոշել է հաստատել 2016 թվականի սեպտեմբերի 28-ի «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-152-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

Գործադիրի ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ հաստատվել է «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի սեպտեմբերի 28-ի ՀՕ-146-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի:

Վարչապետը նաև որոշել է մշակույթի նախարարությանը հատկացնել 22.7 մլն դրամ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին աջակցելու համար:

Մյուս որոշումները գործուղումներ են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել