Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է Նիլս Մուժնիեկսին և Թորբյորն Յագլանդին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է՝ մասնակցելու հունվարի 16-ին կայանալիք «2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով հանդիպմանը:  Հայտնում են նախարարությունից:

Այցի շրջանակում նախարարն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիրը, ինչպես նաև անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանությանը, Ընտրական օրենսգրքին ու ՄԻԵԴ վճիռների կատարմանը վերաբերող մի շարք հարցերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել