Կնոջ եղբոր սպանությունը բացահայտելու համար գաղտնալսել էր ընտանիքի անդամներին

Կնոջ եղբոր սպանության դեպքի մասին տվայլներ հավաքելու համար Արթուր Խաչատրյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

Ըստ մեղադրական եզրակացության Խաչատրյանն իր կնոջ եղբոր` Սամվել Շահվերդյանի սպանության դեպքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու նպատակով նրա կնոջ բնակարանի խոհանոցում գտնվող գազի անվտանգության ձայնաազդանշանային սարքի մեջ 2016թ-ին փետրվարի 2-ին տեղադրել է «N9» տեսակի «GSM» թրեքեր: Սարքի տեղակայման մասին տան տիրուհին տեղյակ չի եղել: Նշված օրվանից մինչև սեպտեմբերի 19-ը՝ շուրջ 7 ամիս գաղտանլսել է ընտանիքին, հավքել սպանվածի կնոջ և ընտանիքի անդամների անձնական և ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններ:

Գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Իրավաբան.net     


Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել