ՓԲԸ-ն լուծարվեց. նախարարի խոսքով՝ կխնայվի 35 մլն դրամ

«Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը կլուծարվի: Նման նախագիծ այսօր հաստատեց կառավարությունը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, նա հայտնեց, որ լուծարման արդյունքում 13 հաստիքների և մեկ տրանսպորտային միջոցի խնայման արդյունքում կխնայվի մոտ 35 մլն դրամ:

Կառավարությունը հաստատեց նախագիծը, գործադիրի անդամները հարցեր և առաջարկություններ չունեին, սակայն վարչապետը եզրակացրեց, որ նախարարին հարցեր կունենան լրագրողները, ուստի դիմելով Վահան Մարտիրոսյանին ասաց. «Պարոն Մարտիրոսյան, կարծում եմ՝ Ձեզ հարցեր են հնչելու Իրանի հետ կապված հեռանկարի վերաբերյալ, լրագրողների հետ շփման ժամանակ կպատասխանեք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել