Ի՞նչ անել, եթե մեքենան տեղափոխել են հատուկ տարածք

Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին ՀՀ օրենքը սահմանում է, որ  ավտոտրանսպորտային միջոցն առանց համապատասխան տուրքի վճարման ավտոկայանատեղում  48 ժամից ավելի կայանելու դեպքում ավտոկայանատեղի կազմակերպիչն իրավունք ունի տվյալ ավտոտրանսպորտային միջոցն իր ուժերով տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ` հատուկ տարածք), եթե ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա լիազորած անձը կամ այն անձը, որին ամրակցված է ավտոտրանսպորտային միջոցը, չի ստանձնում պարտավորություն վճարելու տեղական տուրքն ու տուրքը չվճարելու համար օրենքով նախատեսված տուգանքը: Ընդ որում` կազմակերպիչն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ավտոտրանսպորտային միջոցն անվնաս տեղափոխելու համար:

Ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ, և այդ մասին անմիջապես պատշաճ ձևով տեղեկացվում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը:

Կազմակերպիչը կազմում է ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություն, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արձանագրության կրկնօրինակն ուղարկվում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը:

Ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածքում պահպանելու ժամկետը հաշվվում է օրերով և ժամերով` սկսած հատուկ տարածքում այն տեղավորելու պահից:

Հատուկ տարածքում ավտոտրանսպորտային միջոցի պահպանման համար գանձվում է տուրք`

1) յուրաքանչյուր ժամի համար` մինչև տվյալ ավտոկայանատեղի համար սահմանված դրույքաչափի եռապատիկը ներառյալ.

2) յուրաքանչյուր օրվա համար` մինչև տվյալ ավտոկայանատեղի համար սահմանված դրույքաչափի եռապատիկը ներառյալ:

Հատուկ տարածք տեղափոխված ավտոտրանսպորտային միջոցը դրա սեփականատիրոջը, նրա լիազորած անձին կամ այն անձին, ում կցված է այն, հանձնվում է հատուկ տարածք տեղափոխման և պահպանման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո:

Հատուկ տարածք տեղափոխված ավտոտրանսպորտային միջոցները հաշվառվում են: Հաշվառման կարգը սահմանում է համայնքի ավագանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել