Հունվարի 11-ից կնկատվի ջերմաստիճանի անկում

Հունվարի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ 2017 թ.-ի առաջին խորհրդակցությունը, որը վարեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը: Այս մասին հաղորդում են ԱԻՆ-ից:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, անդրադարձավ տոնական օրերին կատարված աշխատանքներին: Լ. Վարդանյանը հայտնեց, որ վաղը սպասվում են թույլ տեղումներ, բայց արդեն գրանցված ջերմային ռեժիմը կպահպանվի: Հունվարի 11-ից կնկատվի ջերմաստիճանի անկում հանրապետության այն շրջաններում, որտեղ մինչ օրս համեմատաբար բարձր ջերմաստիճան էր գրանցվել:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին տոն օրերին գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվեց նաև մարզերում ճանապարհների անցանելիության մասին:

Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Հովակիմյանը զեկույցում անդրադարձավ սահմանամերձ համայնքներում քաղաքացիական պաշտպանության հենակետերի ստեղծմանն ու ընթացիկ աշխատանքներին: Նշեց, որ պարբերաբար այցելություններ են կազմակերպվում հենակետեր, տեղում ծանոթանում ծառայությանն ու խնդիրներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել