Նորություններ

Երիտասարդ իրավաբանի ցանկությունը՝ բարեհաջող հասնել 2018–ին

Իրավաբան.netամանորյա բլից-հարցերին այս անգամ պատասխանել է Արաբկիր և Քանաքեռ-Զզեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Նիկողասյանի օգնական, երիտասարդ իրավաբան Առնոլդ Վարդանյանը: Իրավաբանը հույս է հայտում, որ իրավական ակտերի քանակը չի ազդի որակի վրա:

-2016-ն արդեն մնաց անցյալում, ի՞նչ տվեց այն մեր երկրին, և ո՞րն էր ձեր ամենամեծ ձեռքբերումն ու անհաջողությունը:

-Գնահատելով անցած տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների համակցությունը` կարծում եմ, որ մեր պետության համար այն բավականին ծանր տարի էր։

Ինչ վերաբերվում է ինձ, ապա թերևս ամենամեծ ձեռքբերումն էր այն, որ տարիներ շարունակ տեսություն ուսումնասիրելուց հետո անմիջականորեն ներգրավվեցի իրավակիրառ պրատիկայում` հնարավորություն ստանալով ուսումնասիրել այն իր դրական ու բացասական երևույթներով հանդերձ։

-Իրավական կարևոր ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի:

-Կարծում եմ այս տարվա իրավական ձեռքբերումներն առավել դրվագային էին և համակարգային առումով իրավական փոփոխությունները սպասվում են 2017 թվականին` հաշվի առնելով նորամուծություններով հարուստ այն իրավական ակտերի քանակը, որ պետք է ընդունվի մյուս տարի։ Հուսանք, որ դա իհարկե չի անդրադառնա այդ ակտերի որակի վրա։

-Կա՞յին զավեշտալի դատական գործեր և դատական, իրավական ակտեր:

-Վերջին տարվա ընթացքում ճիշտն ասած զավեշտալի դեպքեր հաճախ են հանդիպել, բայց այս պահին կդժվարանամ մտաբերել դրանք։

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Կարծում եմ յուրաքանչյուր անձ պետք է գտնվի իր տեղում և անի այն, ինչն ինքն ամենից լավ է կարողանում անել, ուստի ընդամենը խորհուրդ կտայի նրան շարունակել իր առաքելությունը։

Фото Арнольда Варданяна.

-Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Տանը, առօրեական միջավայրում, այս տարի փորձելու եմ այդ օրերն առավել քան արդյունավետ օգտագործել` անելու այն ինչը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չեմ հասցնում անել աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։

-Ունե՞ք Ձմեռ պապիկից խնդրած և չստացած նվեր:

-Ճիշտն ասած, երբեք իրատեսական չեմ համարել Ձմեռ պապի գոյությունը` դրանից բխող բոլոր հետևանքներով։

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Ոչ, այս հարցի կապակցությամբ իմ դիրքորոշումը լրիվ համընկնում է իրավաբան Ձմեռ պապին պաշտոնի նշանակելու հարցին տրված պատասխանից։

-Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:

-Բարեհաջող հասնել 2018–ին։

Фото Арнольда Варданяна.

Ա.Չ.

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել