Դատարանում միշտ սպասում եմ անսպասելիին. փաստաբան Աշխեն Դաշյան

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է փաստաբան Աշխեն Դաշյանը։

 -Ինչո՞վ առանձնացավ 2016 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

– 2016 թվականը ինձ համար յուրահատուկ տարի էր, մասնագիտական դրական արդյունքների ու հաջողությունների տարի: Բացթողումները դրանք կիսատ թողնված ծրագրերս են, որոնք պատրաստվում եմ ավարտել 2017թվականին:

-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

– Փաստաբան Դավիթ Ասատրյանը, ով կայուն և նպատակասլաց մասնագետ է , ում հետ բազում հաղթանակներ ենք ունեցել:

-Կա՞յին զավեշտալի դատական գործեր և դատական, իրավական ակտեր:

 – Առաջին զավեշտալի դեպքը կապված էր դատական գործերից մեկի հետ, երբ դատարում ներկայացնելով վստահորդիս շահերը բժշկական տեղեկանք եմ ներկայացնում դատավորին և շատ հուզված խոսում թե ինչ վատ հետևանքներ կարող էր առաջանալ երեխայի համար, դատավորը նայում է տեղեկանքը և ժպտալով ասում` հարգելի պաշտպան  լավ էլ  առողջ երեխա է ծնվել 4  կգ  քաշայինով:

Երկրորդ  զավեշտալի դեպքը կապված էր ՃՈ հետ,  վարչական ակտը վերադասությամբ բողոքարկում ենք  ՃՈ և սպասում   ինչ որ պատասխանի, փոխարենն ստանում ենք  ծրարի մեջ դրված երկրորդ վարչական ակտը նույն խախտման համար, դա երևի նշանակում էր , որ եթե մի հատ էլ բողոքարկենք երրորդ ակտն  էլ կուղարկեն նույն խախտման համար:

-Այս տարվա ընթացքում ի՞նչը  Ձեզ ամենից շատ զարմացրեց դատաիրավական համակարգում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):

 – Եթե անկեղծ , ինձ արդեն ոչինչ չի զարմացնում դատաիրավական համակարգում: Միշտ սպասում եմ անսպասելիին:

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

– Էլի, Ձմեռ պապ:

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

– Ամանորի և Սուրբ ծննդյան  տոները սիրում եմ անցկացնել ընտանիքիս հետ, քանի որ այդ տոնը  ինձ համար ընտանեկան տոն է:Ամանորը դիմավորում եմ ավանդական ուտեստներով և հոգու ջերմությամբ:

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

– Տան իմ ամենասիրելի անկյունը դա խոհանոցն է  և   չնայած զբաղվածությանս ՝միշտ ժամանակ եմ գտնում և մեծ սիրով պատրաստում:

-Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:

– Լավատեսություն: Երազանքների մասին չեմ մտածում, դրանք կախված են  իմ ջանք ու եռանդից: Ունեմ ցանկություններ, որոնք կիրականանան իմ աշխատանքի արդյունքում:

-Ի՞նչ եք խնդրել  Ձմեռ պապիկից:

– Աշխարհում տիրի խաղաղություն,  մարդիկ  լինեն զիջող,  ներող ու բարի եւ պահպանեն այն, ինչ տրված է իրենց: Շնորհավոր Ամանոր և Սուրբ  ծնունդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել