Արդարադատության նախարարությունը բարելավում է գործարար միջավայրը

Կառավարության նոր նախագծով կբացառվի վարչական վարույթին վերաբերող գործերի քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորությունը, կբարեփոխվի  հարկեր չվճարելու համար պատասխանատվություն սահմանող նորմը: Այսօր ՀՀ կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան հայտարարվեց, որ ներկայացված նախագիծն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը:

Արդարադատության նախարարությունը վերանայվել է «չարամտորեն խուսափել» և «խեղաթյուրված տվյալներ» հասկացությունները, ինչպես նաև հստակեցրել հանցակազմի հատկանիշները: Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ գործնականում այդ հասկացությունները առաջացնում  էին մի շարք խնդիրներ և  բավականին դժվար էր լինում ապացուցել, թե  օրինակ, որ  դեպքերում է տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկը կամ տուրքը չվճարելը համարվում չարամտորեն խուսափել, իսկ որ դեպքում այն չարամտություն չի պարունակում:

Նոր կարգավորմամբ կբացառվի վարչական վարույթին վերաբերող գործերը քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորությունը և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված խոշոր չափի նվազագույն շեմը կսահմանվի  նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով (4.000.000 ՀՀ դրամ)՝  գործող երկուհազարապատիկի  (2.000.000 ՀՀ դրամ) փոխարեն։

Նախագիծն այսօր ընդունվեց կառավարության կողմից:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել