Կառավարության նոր նախագծով կբացառվի վարչական վարույթին վերաբերող գործերի քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորությունը, կբարեփոխվի հարկեր չվճարելու համար պատասխանատվություն սահմանող նորմը: Այսօր ՀՀ կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան հայտարարվեց, որ ներկայացված նախագիծն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը:
Արդարադատության նախարարությունը վերանայվել է «չարամտորեն խուսափել» և «խեղաթյուրված տվյալներ» հասկացությունները, ինչպես նաև հստակեցրել հանցակազմի հատկանիշները: Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ գործնականում այդ հասկացությունները առաջացնում էին մի շարք խնդիրներ և բավականին դժվար էր լինում ապացուցել, թե օրինակ, որ դեպքերում է տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկը կամ տուրքը չվճարելը համարվում չարամտորեն խուսափել, իսկ որ դեպքում այն չարամտություն չի պարունակում:
Նոր կարգավորմամբ կբացառվի վարչական վարույթին վերաբերող գործերը քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորությունը և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված խոշոր չափի նվազագույն շեմը կսահմանվի նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով (4.000.000 ՀՀ դրամ)՝ գործող երկուհազարապատիկի (2.000.000 ՀՀ դրամ) փոխարեն։
Նախագիծն այսօր ընդունվեց կառավարության կողմից: