Ձախողվեց 34 ՀՀ քաղաքացու ապօրինի մուտքը ԱՄՆ

Ժողովրդական երգի և պարի խմբի անդամներ ներկայացածների մեկնումն ԱՄՆ ձախողվեց:

Ըստ մեղադրական եզրակացության Աննա Գրիգորյանը նախապես տեղեկացել է, որ ԱՄՆ-ում մշտական բնակվող Ստելլա Բոյաջյանը շահադիտական նպատակով ԱՄՆ-ում մշտական բնակվող անձանց միջոցով հավաքագրել է Հայաստանում գտնվող 34 քաղաքացիների, ովքեր մտադրություն ունեն մշտական բնակության մեկնել ԱՄՆ: Այդպիսով Բոյաջյանը օժանդակել է անօրինական միգրացիա կազմակերպել:

Աննա Գրիգորյանը ևս ընդգրկվել է այդ խմբում և ինքն էլ ԱՄՆ տեղափոխվելու շահագրգռվածությունից ելնելով պատրաստակամություն է հայտնել կազմակերպել այդ քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Մուտքի արտոնագիր փորձելու էին ստանալ ժողովրդական երգի և պարի խմբի անդամներ ներկայանալով, իբր գնում են շրջագայության:

Այդ նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Արամ Հովսեփյանին: Նա Ստելլա Բոյաջյանի դրդմամբ, 2014թ. ամռանը, համաձայնության է եկել «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի» նախագահ Արտաշես Մեսրոպյանի հետ և միասին դիտավորությամբ պատրաստել են «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի» անդամ «Հայաստան» ժողովրդական երգի և պարի ստուդիայի ուսման թվով 34 ակնհայտ կեղծ վկայականներ, որոնք այնուհետև իրացրել են:

Դրանից ելնելով մեղադրանք է առաջադրվել նաև Արտաշես Մեսրոպյանին:

Նրանց համար որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Գործը դատավոր Արշակ  Վարդանյանի նախագահությամբքննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաների դատարանում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել