Ի՞նչ կենսագրություն ունի Կրթության և գիտության նախարարի նոր տեղակալը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նոր որոշմամբ Դավիթ Սահակյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1974թ. մարտի 11, ք. Երևան

Կրթություն

1996թ. Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ-բակալավր

1999թ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան-մագիստրոս

2001-2003թթ. Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանի բիզնես դպրոց

Աշխատանքային գործունեություն

1994-1995թթ. «Ավիտ» ՍՊԸ, գանձապահ

1997-1998թթ. «Պրեստիժ» ՓԲԸ, գործադիր տնօրեն, հաշվապահ

1998-2000թթ. «Արտասահմանյան ներդրողների համագումար» ՀԿ, մարքետինգի ենթաբաժնի ղեկավար

2000-2001թթ. «Հայէկոնոմբանկ», ռազմավարության, մեթոդոլոգիայի և վերլուծությունների վարչության գլխավոր մասնագետ

2001-2002թթ. ProSME/GTZ փոքր և միջին ձեռներեցության աջակցության ծրագիր, բիզնես թրեյներ և խորհրդատու

2001-2007թթ. «Թրեյնինգ ընդ Դիվելփմենթ» ՍՊԸ, հիմնադիր, տնօրեն

2007-2009թթ. «Այբ» կրթական հիմնադրամ, ծրագրերի տնօրեն

2009-առ այսօր «Այբ» կրթական հիմնադրամ, գործադիր տնօրեն

2010-առ այսօր «Այբ» կրթական հիմնադրամ, «Այբ կրթական հանգույց» ծրագրի ղեկավար

2011-2013թթ. «Այբ կրթական հանգույց» հիմնադրամ, /«Այբ» դպրոց/, տնօրենի ժ/պ

2013-2014թթ. «Այբ կրթական հանգույց» հիմնադրամ, /«Այբ» դպրոց/, տնօրեն

2015-2016թթ. նոյեմբեր «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամ, տնօրենի ժ/պ

2016թ. դեկտեմբերի 8-ից` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ

Զինապարտ է, լեյտենանտ

«Այբ» դպրոցի, «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել