ԴԱՀԿ-ում ամփոփվել են 2016 թվականի ծրագրով նախատեսված հիմնական միջոցառումները

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի և կենտրոնական մարմնի բաժինների պետերի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2016 թվականին Ծառայությունում իրականացված հիմնական միջոցառումները:  Կենտրոնական մարմինների բաժինների պետերն օրակարգում ներառված 92 հարցերի շուրջ հանդես են եկել զեկույցներով՝ առանձնացնելով տարվա ընթացքում իրականացված և դեռևս իրագործման փուլում գտնվող հիմնական առանցքային միջոցառումները, որոնք ամրագրված էին 2016 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրով:

Ընդգծելով 2016 թվականին կատարված բոլոր աշխատանքների կարևորությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը կոնկրետ հանձնարարականներ է տվել կենտրոնական մարմնի բաժինների պետերին՝ խիստ հետևողական լինելու ծրագրված միջոցառումների իրականացման գործընթացում: Տրված հանձնարարականները ներառվելու են հաջորդ տարում իրականացվելիք միջոցառումների ծրագրում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայությունից:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել