ՃՈ-ի նոր լուսացույցի հետևանքները. խցանումներ Հաղթանակի կամրջին

Երեկվանից արդեն գործարկվել է Երևանի Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ-Ոսկերիչների փողոց խաչմերուկի նոր լուսացույցը:

Դեռ երկու օր առաջ՝ հոկտեմբերի 25-ին, երբ Ոստիկանությունը հաղորդեց, որ այս հատվածում երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվում, վարորդները դժգոհություն էին հայտնում, որ այսկերպ կամրջի վրա կլինեն խցանումներ, նրանցից ոմանց կարծիքով՝ այդ խցանումները անհետևանք չեն մնա կամրջի համար:

Այսօր արդեն վարորդները սոցիալական ցանցերում հրապարակում են տեսագրություններ, որտեղ հստակ երևում է, որ Ոստիկանության տեղադրած նոր լուսացույցի հետևանքով մայրաքաղաքի այս հատվածում խցանումներ են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել