Ի՞նչ մոտեցում է որդեգրել կառավարությունը աշխատատեղեր ստեղծելու և աշխատավարձերը բարձրացնելու ուղղությամբ

Ի՞նչ մոտեցում ու տեսլական կա՝ կապված նոր աշխատատեղերի հետ: Այսօր ԱԺ-ում կառավարությունից հետաքրքրվեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, նա նաև հետաքրքրվեց, թե ինչ մոտեցում է որդեգրե կառավարությունը աշխատավարձերը բարձրացնելու համար: Վերջում պատգամավորը նշեց. «Չէ որ աշխատավարձերի ցածր լինելն է, որ ստեղծում է կոռուպցիոն լրացուցիչ ռիսկեր»

Հարցին պատասխանեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հիշեցնելով, որ կառավարության նոր ծրագրում իրենք հստակ ձևակերպել են աշխատատեղերի վերաբերյալ մոտեցումը. «Արձանագրել ենք, որ հավասար պայմաններ ստեղծելով բիզնեսն ու գործարար միջավայրը զարգանալու է, որն էլ հենց աշխատատեղ ստեղծողն է: Բացի դրանից մենք խոսել ենք նրա մասին թե ինչ հարկային արտոնություն ենք տալու նոր աշխատատեղեր, ինվեստիցիաների դեպքում, էներգակիրների արտոնյալ գներ ենք տալու, նույնպես խոսել ենք, որ մենք ֆիքսելու ենք, որ հանրապետությունով համատարած լինեն քանակներ աշխատատեղեր ստեղծվեն, մենք հստակ ասելու ենք՝ այսպես, նաև ռեգիոնալ զարգացման համար, ամբողջ ծրագիրը, ճիշտն ասած, ուղղված է բիզնեսի զարգացմանը, բիզնեսին չխոչընդոտելուն, որը կբերի աշխատատեղերի ստեղծմանը»,- նշեց պարոն Կարապետյանը:

Ըստ վարչապետի՝ առաջիկա 6 ամիսների համար կանխատեսումներ անելը բավականին անշնորհակալ գործ է, քանի որ «էկոնոմիկան և տնտեսությունն իներտ են»:

Խոսելով թվեր ներկայացնելուց ու անդրադառնալով այն հանգամանքին, որ գործադիրի ծրագրում չկան հստակ ֆիքսված ժամկետներ, վարչապետը շեշտեց, որ շատ զարգացած երկրների կառավարությունների ծրագրերում ընդհանրապես թվեր չկան, եթե թվեր նշված չեն, ապա դա դեռ չի նշանակում, որ որակը բացակայում է:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել