Վճռաբեկ դատարանի նախագահը և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարը քննարկել են ՀՀ դատարանների կարողությունների ամրապնդման և կատարելագործման հարցերը

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայային:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը երախտագիտություն հայտնեց արդյունավետ համագործակցության, Եվրոպայի խորհրդի հետ համատեղ իրականացված և իրականացվող ծրագրերի համար:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարն իր հերթին ընդգծեց ՀՀ դատական համակարգի հետ իրականացված ծրագրերի կարևորությունն ու արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում Արման Մկրտումյանն ու Ֆիլիպ Բուայան քննարկեցին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կիրառման առումով ՀՀ դատարանների կարողությունների ամրապնդման և կատարելագործման, ՀՀ դատարանների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների մատչելությունն ապահովելու նպատակով դրանց համակարգման և թարգմանության, դատարանների ծանրաբեռնվածության և ՀՀ դատական համակարգին առնչվող մի շարք այլ հարցեր:      

Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2015-2018թթ. ծրագրի շրջանակներում ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության տնօրինության և ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համագործակցության հեռանկարներին՝ կողմերը պայմանավորվեցին զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ ընդլայնելով համագործակցության ոլորտները և դարձնելով այն շարունակական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել