Նոր փոփոխություն քաղաքացիական օրենսգրի վարձակալության պայմանգրի դրույթներում

ԱԺ-ում այսօրվա նիստին քննարկվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, ով նաև օրինագծի համահեղինակն է, իր ելույթում առանձնացրեց Քաղաքացիական օրենսգրքի 622-րդ հոդվածը, որը սահմանում է վարձակալի պահանջով վարձակալության պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը: Պատգամավորը հատկապես խնդրահարույց համարեց հոդվածի 3-րդ կետը՝  պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի չի մուծել վարձավճարը, որը վարձատուին վարձակալության պայմանագրի վաղաժամկետ լուծման իրավունք է տալիս վարձակալի կողմից պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում երկու անգամ վարձավճարը ուշացնելու դեպքում: Սրանով չի սահմանափակվում նաև օրերի քանակը:

«Նախագծով նախատեսվում է առաջարկել կարգավորում, համաձայն որի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ կարելի է լուծել այն դեպքում, եթե վարձակալը պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամ անընդմեջ խախտել է այդ պայմանագրի պայմանը՝ վճարման մասով և պարբերաբար չի մուծել վարձավճարը: Այս դեպքում պետք է վարձատուին պայմանագրի վաղաժամկետ լուծարման իրավունք պետք է տալ»,-նշեց պատգամավոր Մկրտչյանը:

ՀՀ կառավարության կողմից որպես հարակից զեկուցող հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նա նշեց, որ կառավարությունը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել