Փաշինյանն առաջարկում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետին կոռուպցիայի մեջ մեղադրելու հարցն առանձնահատուկ ուշարության արժանացնել

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ նիստին հարց բարձրացրեց.

«Առանձնահատուկ ուշադրության կարիք ունի ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, հեղինակավոր ազտամարտիկ Վահան Բադասյանը ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին մեղադրանքներ է ներկայացրել բանակի մատակարարումների ոլորտում կոռուպցիոն ներգրավվածության մասին: Մասնավորապես ալյուրի, հացի, հացահատակի մատակարարումների մասին է, որ ըստ պարոն Բադասյանի, պարոն Հակոբյանը կոռուպցիոն չարաշահումներ է թույլ տվել և ես կարծում եմ՝ կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձմնի այս խնդրին և նաև հանդես հգա հատուկ պարզաբանմամբ: Ճիշտ է ՊՆ խոսնակը այս կապակցությամբ պարզաբանում տվել է, բայց պարոն Բադասյանը պնդում է իր հայտարարությունները»:

Նշենք, որ օրեր առաջ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, հեղինակավոր ազտամարտիկ Վահան Բադասյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել, որում ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին մեղադրում էր կոռուպցիոն ներգրավվածության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել