Սա արդեն կոռուպցիա է. փաստաբանը՝ մեքենաների մաքսազերծման ոլորտի խնդիրների մասին

ՀՀ ապրանքների ներմուծման, այդ թվում տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում անձիք պարտավոր են վճարել մաքսային վճարներ, որոնց մեջ մտնում է մաքսատուրքն ու ավելացված արժեքի հարկը, բացառություն է կազմում այն դեպքը, երբ ՀՀ է ներմուծվում տրանսպորտային միջոց ԵՏՄ-ից: Այդ դեպքում վճարվում է միայն բնապահպանական վճակը, որոշակի դեպքերում վճարվում է Ավելացված արժեքի հարկը:

Փաստաբան Դավիթ Ասատրյանը պարզաբանում է, որ մինչև 10 տարի վաղեմություն ունեցող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է վճարեն 34 տոկոս մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ՝ ընդհանուր, 15 տարվա դեպքում՝ մինչև 42 տոկոս, ավելին՝ 50 տոկոս և առավել բարձր չափերի գումարներ պետք է մուծեն. «Այս ամենի գլխավոր հարցն է՝ որ գնի 32 կամ 50 տոկոսը մարդիկ պարտավոր են վճարել: Այս հարցը երկար ժամանակ քննարկվում է, այս ոլորտում ՀՀ մաքսային մարմինը անզիջում պայքար է մղում, քանի որ, ըստ վերջինիս, դրամով պետական բյուջեում ապահովվում է որոշակի դրամական միջոցներ»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ յուրաքանչյուր տարի մաքսային մարմինը հսկիչ գներ է սահմանում, այսինքն՝ որոշում է տրանսպորտային միջոցների շուկայական որոշակի գները. «Օրինակ՝ մեկ նիշ տրանսպորտային միջոցը մաքսային մարմինը որոշում է, որ այս տարի արժեք 4000 դոլար: Անձը, ներմուծելով տվյալ տրանսպորտային միջոցը, մաքսային մարմնից տեղեկանում է, որ հսկիչ գինը 4000 դոլար է և պետք է դրա 34 տոկոսը վճարել: Մինչդեռ քաղաքացին այդ գնով չի ձեռք բերել մեքենան»:

Փաստաբանը համոզված է՝ այսկերպ մաքսային մարմինը խախտում է միջազգային կոնվենցիաները և համաձայնագրերը. «Գոյություն ունի միջազգային կոնվենցիա, ինչպես նաև ԵՏՄ-ի համաձայնագիր, որտեղ նշվում է, թե ինչպես պետք է լինի մաքսազերծումը, դրա մասին է խոսում նաև ՍԴ-ի թիվ 11-76 գրությունը, որտեղ դատարանը արձանագրել է, որ մաքսային արժեքի համատեղ գործոնը գործարքի գնի մեթոդն է, այսինքն՝ ինչ գնով, որ առել ես, այդ գնով պետք է մաքսազերծես, տրանսպորտային միջոցը գնել ես 3000 դոլարով, պետք է դրա 34 տոկոսը մաքսազերծես, սակայն Հայաստանի մաքսային մարմինները դա չեն ընդունում»:

Ըստ Դավիթ Ասատրյանի՝ նման կերպ անհարկի քաղաքացիները զրկվում են իրենց սեփական միջոցներից. «Երբեմն ստացվում է, որ քաղաքացին ավելին է վճարում, քան իրենց ծախսն է ու տրանսպորտային միջոցը: Սա լուրջ խնդիր է, դրա համար ես դիմել եմ նաև ՀՀ վարչապետին, որպեսզի խնդիրը լուծվի, որովհետև մաքսային ընդհանուր գներ չկան, բոլոր դեպքերում հնարավոր է մաքսային տեսուչի կողմից նույն տրանսպորտային միջոցը տարբեր անձնանց համար, տարբեր գների սահմանի»,- հենց այս երևույթում, ըստ փաստաբանի, առկան է կոռուպցիա. «Անզեն աչքով, սա արդեն կոռուպցիա է: Տվյալ դեպքում կա վարչական մարմնի լայն լիազորություն, այսինքն՝ կարող է մաքսային տեսուչը գնահատել, որ հովացնող համակարգը վատ վիճակում է կամ անվադողերը մաշված են, այսպիսով՝ գինը իջեցնել կամ էլ բարձրացնել: Մաքսային տեսուչի լիազորությունների լայն լինելը հանգեցնում է նրան, որ կոռուպցիոն ռիսկը մեծանում է, բայց չկա որևէ ներազդող միջոց, չկա վերահսկողություն»,- նշեց նա:

Խոսելով միջազգային փորձից Դավիթ Ասատրյանը հայտնեց, որ համար մեկ միջոցը գործարքի գնի միջոցն է և այն պետք է մերժվի այն դեպքում, երբ առկա չեն բոլոր փաստաթղթերը, օրինակ՝ եթե անձը չի ներկայացրել հաշվարկային փաստաթուղթը կամ բեռնաթափման գումարները. «Այս պարագայում վարչական մարմինների մեծամասնությունը, երբ փաստաթղթերը պատշաճ ես ներկայացնում, մաքսային տեսուչն ասում է, որ նշված մաքսային արժեքը ավելի ցածր է, քան ԵՏՄ-ում, դա հիմնազուրկ փաստարկ է, որովհետև ԵՏՄ-ում կա մաքսային միասնական դրույքաչափեր, որոնք բարձր են Հայաստանի հետ կապված, Հայաստանում տրվել է արտոնեություն 5-ը տարով՝ մաքսատուրքի հետ կապված»,- եզրափակեց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ