Վարչապետը խոսեց հակակոռուպցիոն անկախ մարմնից և օֆշորների խնդրից

Կառավարության նոր ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի կետերում համանուն խորհրդի գործունեությունից մնացել է միայն ապօրինի հարստացման դրույթը: Ազգային ժողովում, դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց. «Հակակոռուպցիոն բաժնի վրա եմ ես կենտրոնացել, ուշադիր հետևել եմ խորհրդի աշխատանքներին: Այստեղ հակակոռուպցիոն  խորհրդի գործունեությունից մնացել է միայն ապօրինի հարստացումը, խնդիրներ կային, որ քննարկվել են կոռուպցիայի դեմ խորհրդի կազմում, կառավարությունը համագործակցություն ուներ ՔՀԿ սեկտորի հետ, որ պետք է օրինակ՝ անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծվի, ծրագրում անորոշ ձևակերպում կա, գրված է հակակոռուպցիոն համակարգի զարգացում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների վերանայման միջոցով, այսինքն՝ սա չի նշանակում, որ անկախ մարմինը ստեղծվելու է, եթե ստեղծվելու է, հենց այդպես էլ կգրեիք կամ էլ եթե ստեղծվելու է, հենց այդպես կասեիք: Մյուսը կարևոր էր իրական սեփականատերերի բացահայտման քայլերը, սրա մասին էլ ոչինչ չկար, հանձնարառություն կար օֆշորային ընկերությունների մասով, որ նրանք չկարողանային մասնակցել պետական գնումների ոլորտին, սակայն սա էլ չկա»,- ասաց պատգամավորը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Անկախ հանկակաոռուպցիոն մարմին, կամ կազմի փոփոխություն որ անկախ մարմին ներկա են, ես ճիշտն ասած իրավաբան չեմ, բայց մենք հենց դրա մասին ենք խոսում որ հակակոռուպցիոն մարմինը չլինի ձևավորված միայն նախարարներից և կառավարության այլ անդամներից, թե ինչ ձևով ենք այնտեղ մարդկանց ներգրավվելու, մենք բաց ենք լինելու կքննարկենք, կարծում եմ, եթե ներկայացուցչությունը զանազան լինի: Պետական գնումների մեջ օֆշոր գրել ենք, թե՝ ոչ, նույնպես ես իրավաբան չեմ, չեմ կարող ասել, բայց օֆշորը բոլորը չեն, որ վատ են, եթե օֆշորը կարողանան մեզ էժան ապրանք բերի, սա իմ կարծիքն՝ որպես բիզնեսմենի, այլ խնդիր է, թե օֆշորը որտեղ կարա մտնի կամ չի մտնի»,- նշեց վարչապետը:

Էդմոն Մարուքյանը պարզաբանեց, որ օֆշորի հետ կապված խոսքը գնում է իրական սեփականատերերի բացահայտմանը, վարչապետը նշեց, որ իրավաբան չի, չի կարող պարզաբանել, խորհուրդ տվեց համապատասխան բլոկին դիմել:

Կարդացեք նաև՝ Գործադիրի ծրագրում պետք է հստակ արտացոլվի հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը. Կարեն Զադոյան 

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ