Ոստիկանությունը 180 միլիոն դրամ է հատկացրել՝ տեսահսկման և արագաչափ սարքերի ձեռքբերման համար

Ոստիկանությունը այս տարվա փետրվարի 2-ին պայմանագրեր է կնքել «Լեգիոն 9» ընկերության և «Վարդան Ասատրյան» ԱՁ-ի հետ՝  մինչև տարեվերջ երկու չափաբաժիններով տեսանկարահանման և նմանատիպ այլ սարքերի ձեռքբերման համար: Վճարումները կատարվել են արտաբյուջետային միջոցներից:new-picture-2

Այսպես, գնվել է 700 հատ  տեսագրման և վերարտադրման սարքավորում և վճարվել է 108 միլիոն 500 հազար դրամ: Տեխնիկական բնութագրում նշվում է, որ սարքը ծրագրային ապահովումը պետք է վերածրագրավորված լինի այնպես, որպեսզի բացառի սարքի տվյալների բազային որևէ միջամտությունը. տվյալների բազան պետք է պաշտպանված լինի հատուկ գաղտնաբառով: Սարքի ծրագրային ապահովումը (SOFT) պետք է լինի հայաֆիկացված՝ ՀՀ ԳՈՍՏ ստանդարտներին համապատասխան: Տեսախցիկը 180 աստիճան նկարահանման հնարավորությամբ է և  64 GB հիշողությամբ: Այն հեռակառավարվող է, ջրակայուն-հրակայուն, հրավածադիմացկուն, մառախուղաթափանցելիությամբ, լազերով, ինֆրակարմիր գիշերային տեսողությամբ:

Ավելի մեծ հիշողությամբ՝ 128 GB նույնատիպ 70 հատ տեսանկարահանող և վերարտադրող սարքերի համար վճարվել է 10.5 միլիոն դրամ:

20 հատ ազդանշանային համակարգի համար վճարվել է 7.8 միլիոն դրամ: Տեսնիկական բնութագրում նշվում է. «Տեսակը` TBD-GA-110001 կամ համարժեքը: Լուսաարձակումը երկկողմանի` առջևից և հետևից:  8 լրակազմով, յուրաքանչյուրը`  5 Վտ առկայծվող լույսաճառագայթող դիոդներով (LED), ուղղորդող կողային 2 LED-ով, յուրաքանչյուրը՝  1 Վտ հզորությամբ: Հեռակառավարվող վահանակով` այնազդանշանաին համակագից: Համակարգի լուսամփոփը պատրաստված է կիսակարբոնատե ճկուն թափանցիկ նյութից, այլումինե շրջանակով, բարձրախոսը պաշտպանված է չժանգոտվող թիթեղով, ավտոմեքենաին ամրակցվող երկաթյա ամրակներով: Համակարգը համալրված է բարձրախոսով 150 Վտ 8 Oհմ հզորությամբ և ձայնաազդանշանային համակագից: Չափսերը՝  1200X300X220 մմ, մաքուր քաշը՝ 13 կգ»:

Ճանապարհային երթևեկության հսկման 20 հատ սարքի համար վճարվել է 52 միլիոն դրամ: Տենիկական բնութագրում նշվում է. «ՃԵԿ-ի խախտումների արձանագրում. Իրական ժամանակում և ընթացքի ժամանակ պարեկային ավտոմոբիլին համընթաց և, կամ, հանդիպակաց ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցների շարժման բացարձակ արագության (ավտոմատ կամ միջամտությամբ ռեժիմներում) չափում և տրանսպորտային միջոցի շարժման նկարահանում: Արագության որոշման սխալանքը’ առավելագույնը +-2կմ/ժ: ՃԵԿ-ի այլ խախտման նկարահանում՝ ըստ էլեկտրոնային ազդանշանի. ՃԵԿ-ի խախտման հետևյալ պարամետրերի նկարագրում ու գրանցում’ ՃԵԿ-ի խախտման տեսակի ընտրում: Աշխարհագրական կոորդինատների ավտոմատ գրանցում: Ժամանակի և տևողության ավտոմատ նշում:  ՃԵԿ-ի խախտման հերթական համարի հատկացում»:

Այս սարքերի համար ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, վճարել է շուրջ 180 միլիոն դրամ կամ 372 հազար դոլար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ