Ի՞նչ գույք ու դրամական միջոցներ ունեն երեք նախարարները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ունի բնակարան, անհատական բնակելի տուն և հասարակական նշանակության շինություն, ինչպես նաև հարյուր միլոնն անցնող բաժնեմասեր:

7856

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված հայտարարագրից երևում է, որ նախարարը տիրապետում է 4000 դոլար ու 2000 եվրո դրամական միջոցների: Նա 4,6 մլն դրամի եկամուտներ է ունեցել շահաբաժիններից այս տարի:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ունի երկու բնակարան, հողամաս ու ավտոտնակ, նա նույնպես խոշոր աչփերի հասնող բաժնեմասերի ու բաժնետոմսերի է տիրապետում, տարվա ընթացքում իրականացրել է նաև փոխառության գործարքներ:

7856

Պարոն Մկրտչյանի դրամական միջոցները՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, ավելի մեծ են, քան իր գործընկերոջինը: Նա ունի 20 հազար դոլար, 25 հազար եվրո ու 10 մլն դրամ, իսկ շահաբաժիններից ու աշխատավարձից բարձրաստիճան պաշտոնատար անձը տարվա ընթացքում ունեցել է 4,1 մլն դրամի եկամուտ:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ հայտարարագրել է 4 մլն դրամ, բնակարան ու հողամաս, այլ գույքի նա, ըստ հայտարարագրի, չի տիրապետում, իսկ աշխատավարձիս ստացած եկամուտները տարվա ընթացքում կազմել են 739 հազար դրամ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ