Վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի գույքն ու եկամուտները

Ինչպես հայտնել էինք, սեպտեմբերի 16-ին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ վարչապետի գլխավոր խորհրդական նշանակվեց   Գագիկ Մարտիրոսյանը:

Ինչպես տեղականում ենք նրա գույքի և եկամուտների հայտարարագրից, պաշտոնը ստանձնելու պահին վարչապետի նորանշանակ գլխավոր խորհրդականը հայտարարագրել է  որպես անշարժ գույք՝ երկու բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով:

Որպես շարժական գույք նորանշանակ խորհրդականը ոչինչ չի հայտարարագրել:

Գագիկ Մարտիրոսյանը ներկայացրել է նաև 17.500 դրամ արժողությամբ բաժնեմաս: Հայտարարագրել է նաև 17,500,000 ռուսական ռուբլի:

Իսկ եկամուտների տողում հայտարարագրել է   63.000 ռուբլի կենսաթոշակ և  2,210,000 ռուբլի աշխատավարձ:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ